Իսպանական Iberia ավիաընկերությունը հետաձգել է ծրագրված թռիչքների ավելի քան մեկ երրորդը օդաչուների հերթական գործադուլի պատճառով, որոնք դժգոհ են Iberia Express-ի նոր բյուջեի ցածր աշխատավարձից,- հաղորդում է BBC-ն:
Ընդհանուր առմամբ, հետաձգվել են 118 ներքին և միջազգային թռիչքներ: Սակայն ընկերությունը խոստացել է, որ գործադուլից տուժած 10 հազար ուղևորները կկարողանան թռչել այլ չվերթներով:







































