Marca-ի պնդմամբ այսօր Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ լավագույն մարզչի համար նախատեսված «Ոսկե գնդակը» բաժին կհասնի Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Հիշեցնենք, որ պորտուգալացին անցյալ մրցաշրջանում գլխավորում էր «Ինտեր»-ը, որի հետ հաղթեց չեմպիոնների լիգան, Իտալիայի առաջնությունն ու գավաթը: Պարբերականը հաղորդում է, որ ՖԻՖԱ-ի և France Football-ի կազմակերպած քվեարկության արդյունքում Մոուրինյոն առաջ է անցել աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեից և «Բարսելոնա»-ի մարզիչ Պեպ Գվարդիոլայից:










































