Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Ղարաբաղյան կարգավորման սպառնալիքներն ու մարտահրավերները (տեսագրություն)

Բարև Ձեզ: Եթերում «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հերթական հաղորդումն է: Սա ամենշաբաթյա հաղորդում է, որը ներկայացնում է օբյեկտիվ վերլուծություն  Հարավային Կովկասի տարածաշրջանի վերջին զարգացումների վերաբերյալ` կենտրոնանալով Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի վրա դրանց ունեցած ազդեցությանն ու կարևորությանը:

Այս շաբաթվա հաղորդման ընթացքում հիմնականում կկենտրոնանանք Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցող զարգացումների վրա: Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքում կազմակերպվել էր միջազգային համաժողով: Փետրվարի 17-ից 18-ը միջազգային փորձագետները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դիվանագետները հավաքվել էին՝ հետադարձ հայացք գցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  անցած 20 տարիներին և անկախությանը: Այս համաժողովի որոշ ասպեկտներ արժանի են վերլուծության և քննարկման:

Նախ և առաջ՝ Լեռնային Ղարաբաղը, հաշվի առնելով անցած 20 տարիների ձեռքբերումները,  միաժամանակ պետք է նայի ապագային, հասկանա՝ որտեղ է ցանկանում  լինել 20 տարի անց: Եվ այս համատեքստում  համաժողովին ներկայացրած իմ ելույթը առավել շատ կենտրոնացած էր Լեռնային Ղարաբաղի ռազմավարական դիրքորոշմանը  մի այնպիսի տարածաշրջանում, որը վտանգված է:

Հետաքրքիրն այն էր, որ համաժողովին ներկա էր Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում էին Հայաստանի Ազգային ժողովի տարբեր կուսակցությունների անդամներ: Պատվիրակությունը գլխավորում էր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ներկա էին նաև պատգամավորներ «Բարգավաճ Հայաստան»-ից և Դաշնակցությունից: Այլ կերպ ասած՝ սա ցույց էր տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ազգային հարց է և զերծ կուսակցական ու քաղաքական ազդեցությունից:

Նույնքան հետաքրքիր էր նաև այն, որ այս համաժողովին Հայաստանի խորհրդարանի պատվիրակության կազմում ընդգրկված չէին որոշ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ներկայացուցիչներ չկային «Ժառանգություն» կուսակցությունից, Հայ ազգային կոնգրեսից, ինչպես նաև այլ խմբերից, օրինակ՝ «Սարդարապատ» նախաձեռնությունից:

Համաժողովը կազմակերպված էր Հայաստանի քաղաքագիտության ասոցիացիայի համագործակցությամբ և հովանավորվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի կողմից: Համաժողովի աշխատանքների մեծ մասը անցկացրեց Աշոտ Ղուլյանը՝ որպես ԼՂՀ խորհրդարանի խոսնակ:  Ազգային կարևորության այս համաժողովի կարևորագույն  խնդիրն այն էր, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը շատ դեպքերում ներկայացնում են մեկ ազգ և երկու պետությունների կոնցեպցիա:  Եթե մենք դիտարկենք Լեռնային Ղարաբաղի դիրքը մի տարածաշրջանում, որը վտանգված է, ապա կնկատենք նոր սպառնալիքներ, թեև առկա են նաև հին մարտահրավերներ։ Մասնավորապես իմ ելույթն ուղղված էր նոր սպառնալիքներին։ Ես հատկապես ներկայացրեցի դրանցից երեքը:

Առաջին  նոր սպառնալիքը տարածաշրջանում ուժի նուրբ հավասարակշռության փոփոխությունն է, որը հաստատ Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի օգտին չի լինի: Սա վերաբերոմ է Ադրբեջանի պաշտպանության ծախսերի մեծացմանը՝ բարելավելու համար իրենց սպառազինությունը, և, դժբախտաբար, ռազմական ագրեսիվ հռետորաբանությանը, որը պատերազմի սպառնալիք է առաջացնում:

Այս ենթատեքստում խելացի և խելամիտ քայլ կլինի  տարածաշրջանում զենքերի էմբարգոյի մասին մտածելը` կանխելու համար Ադրբեջանի կողմից առավել շատ ռազմական զինամթերքի ձեռք բերումը:

ԼՂ երկրորդ նոր սպառնալիքը, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի կայունացմանը, առավել հաստատակամ Թուրքիան է: Իրականում Թուրքիան մեծապես հեռացել է Արևմուտքից ու Եվրոպական Միությունից և առավելապես նայում է դեպի Արևելք՝ Արևմուտքի փոխարեն: Սա նոր մարտահրավեր է  և նոր հավանական վտանգ՝ Լեռնային Ղարաբաղի համար:

Երրորդ նոր սպառնալիքը, իհարկե, կապված է պատերազմի սպառնալիքի հավանականության հետ: Ադրբեջանի կողմից կատարված հաշվարկները՝ պատերազմի սպառնալիքի առումով, անհիմն են: Բայց նույնքան կարևոր է Իրանում պատերազմի սպառնալիքը՝ կապված Իսրայելի կամ Ամերիկայի զորքերի  հավանական հարձակումների հետ: Այս ենթատեքստում ևս Հայաստանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղին, կներկայացվի մարտահրավեր` Իրանի դեմ ներկայացված միջազգային պատժամիջոցներին համաքայլ ընթանալու առումով: Եվ միևնույն ժամանակ կա Իրանի կողմից ոչ համաչափ պատասխանի վտանգը:

Ղարաբաղի համար շատ դեպքերում այս երեք նոր մարտահրավերները կամ սպառնալիքները  հին են: Այլ կերպ ասած՝ տարածաշրջանում իշխանության հավասարակշռության փոփոխությունը նաև հին մարտահրավեր է, որն արդեն մի քանի տարի է, ինչ գոյություն ունի: Թուրքիան ևս վերջին մի քանի տարիների ընթացքում ներկայացել է որպես հին մարտահրավեր: Բայց շատ դեպքերում երկու հին  մարտահրավերներից մեկն այն է, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, ցավոք, խաղաղության գործընկեր  չունեն: Ադրբեջանը այս պահին խաղաղության լուրջ զրուցակից  կամ գործընկեր չէ: Այլ կերպ ասած՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի դիվանագիտական ռազմավարությունը ոչ դիվանագիտական է և ոչ էլ ռազմավարական: Այն մաքսիմալիստական է՝ Ադրբեջանը համառորեն հակված է պատերազմի սպառնալիքին, քան թե դիվանագիտական բանակցությունների:

Երկրորդ հին մարտահրավերը, որը հատկապես կարևոր է՝ որպես Լեռնային Ղարաբաղի առաջնային խնդիր, տնտեսական և դիվանագիտական բարեփոխումների  առավել մեծ ու խորը  անհրաժեշտությունն է:  Այլ կերպ ասած՝ անկախության 20 տարիների առաջընթացն ու զարգացումը  բավարար չեն, և Լեռնային Ղարաբաղում բարեփոխումների ընթացքը պետք է խորացվի:

Սակայն Լեռնային Ղարաբաղի համար մի քանի նոր ասպեկտներ կան: Մեկն այն է, որ արտաքին քաղաքականության առումով և Հայաստանը, և Լեռնային Ղարաբաղը ավելի ուժեղ են: Հայաստանի և Ղարաբաղի արտաքին քաղաքականությունը իրականում հզորացել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ  Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերություններում հաջողությամբ: Շատ դեպքերում Լեռնային Ղարաբաղը միջազգային հարաբերություններում նոր միտում է ներկայացնում՝ փոքր պետությունների դերն ու կարևորությունը: Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Հայաստանը այժմ ձեռք են բերել առավել  մեծ ռազմավարական կարևորություն: Եվ Հայաստանը, և Ղարաբաղը ցուցաբերել են հարմարվելու և ճկունության խելամիտ քաղաքականություն: Պետականության կառուցման գործընթացում մասնավորապես Ղարաբաղը առանց որևէ կասկածի առավել շատ ժողովրդավարական հավատարմագրեր ունի, քան Ադրբեջանը և նույնիսկ Հայաստանը։ Ազատ և արդար ընտրությունների, կառավարման համակարգերի և ժողովրդավարական հավատարմագրերի առումով Ղարաբաղը էական առաջընթաց ունի, և դա ճանաչման, գովերգվելու և խրախուսվելու կարիք ունի:

Մենք այս ենթատեքստում տեսնում ենք հզոր Լեռնային Ղարաբաղ և հզոր Հայաստան՝ բանակի առումով, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ տարածաշրջանում առավել շատ անվտանգություն և կայունություն ապահովելու առումով` ի տարբերություն այլ երկրների, որոնք սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանը: Այս դեպքում Հայաստանի և Ղարաբաղի հզոր պաշտպանական ռազմական դիրքը ոչ մի դեպքում սպառնալիք չէ: Հաճախ այն հանդես է գալիս որպես կանխարգելիչ միջոց, որն իրականում փորձում է  մեծացնել տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը:

Լեռնային Ղարաբաղի և նրա ընտրված պաշտոնյաների համար 5 հանձնարարականներ կան: Առաջինը ինքնագոհության վտանգն է: Սա ասելով՝ ի նկատի ունեմ, որ Լեռնային Ղարաբաղը ավելին պետք է քանի, քան միայն անցած 20 տարիների ձեռքբերումներով բավարարվելն է: Այն պետք է սկսի ընդունել ռազմավարական տեսլական և մտածողություն` նայելով առաջ և մտածելով այն մասին, թե ինչպիսի դիրք պետք է գրավի Ղարաբաղը 20 տարի անց: Եվ այս դեպքում Ղարաբաղը, որպես պետություն, իրականում ավելի համարձակ կլինի  և ավելի հաստատակամ՝ այն առումով, որ կհասկանա, թե ինչ է ցանկանում լինել ` ամբողջովին անկա՞խ, թե՞ Հայաստանի Հանրապետության մի մաս: Այս պատճառով այն կարիք ունի գնահատելու և պահելու այն հաջողությունները, որոնք ձեռք են բերվել մեծ դժվարություններ հաղթահարելու  և անձնազոհության միջոցով:

Երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղը կարիք ունի առավել շատ ինքնավստահություն դրսևորելու: Այսինքն՝ Ղարաբաղը պետք է ինքն իրեն առավել լուրջ ընդունի, իսկ դիվանագիտական առումով՝ լինի շատ ավելի ակտիվ:

Երրորդ հարցի առումով կարևոր է հիշել այն, որ Հայոց ցեղասպանության հարցի հետ մեկտեղ՝ աշխարհի բոլոր հայերին միավորողը Լեռնային Ղարաբաղի հարցն է: Միայն Ցեղասպանությունը և Լեռնային Ղարաբաղն են, որ բոլոր հայերին, որպես ազգություն, միավորում և մոբիլիզացնում են` անկախ Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի  սահմաններից:

Մենք նաև տեսնում են  առավել մեծ ռազմավարական կարևորությունը: Այս ասելով ի նկատի ունեմ, որ Հարավային Կովկասի զարգացումները ուղղակիորեն իրենց ազդեցությունն են ունենում Լեռնային Ղարաբաղի վրա: Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի զարգացումները նույնպես ուղղակիորեն իրենց ազդեցությունն են ունենում տարածաշրջանի վրա: Սա կարևոր է՝ երկակի գործընթացի առումով:

Վերջապես Լեռնային Ղարաբաղը իրականում պետք է պատրաստվի անսպասելիին և քայլեր ձեռնարկի՝ դասեր քաղելով Հայաստանի և Ղարաբաղի ռազմական ուժերից: Այս առումով ամենակարևոր դասն այն է, որ տարածաշրջանում  Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գերիշխանությունը ռազմական առումով հիմնված է պաշտպանական դիրքի վրա: Նրանք սպառնալիք չեն ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, այլ ընդհակառակը` նրանք պահպանում են դա, իսկ Հայաստանից և Ղարաբաղից որևէ վտանգ չի սպառնում Հարավային Կովկասի որևէ պետության:

Իրական դասն այստեղ այն է որ Հայաստանը և Ղարաբաղը ռազմական պատրաստվածության առումով իրականում շատ տպավորիչ են՝ նրանք պատրաստվում են և զորավարժություններ են իրականացնում հաջորդ պատերազմի համար` ի տարբերություն Ադրբեջանի: Եվ սա դիվանագիտական առումով շատ կարևոր դաս է Լեռնային Ղարաբաղի համար. պատրաստվել անկանխատեսելիին և նաև սկսել ձեռք բերել առավել մեծ ռազմավարական կարևորություն:

Երկու հատուկ զարգացումներ կան՝ կապված Լեռնային Ղարաբաղում այս վերջին ժամանակների  հետ: Առաջինն այն է, որ մեծացող անբավարարվածություն, դժգոհություն և անհանգստություն կա Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում իրենց ընտրված նախագահի՝ Բակո Սահակյանի նկատմամբ: Լեռնային Ղարաբաղում այս ամռանը պատրաստվում են անցկացնել նախագահական ընտրություններ: Սա պետք է հաշվի առնել, քանի որ կաշառակերության առումով, հետագայում ժողովրդավարական բարեփոխումների հետագա պակասի առումով իրական վտանգ կա, որ Ղարաբաղը կսկսի ետ գնալ՝ իր տպավորիչ ձեռքբերումներով առաջ շարժվելու փոխարեն: Եվ այս ենթատեքստում բնակչությունը բարեփոխումների, զարգացումների և փոփոխության իրենց պահանջը  մերժելու վտանգի  գիտակցում պետք է ունենա: Այս առումով  շատ մարդիկ դժգոհ են Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի ղեկավարությունից:

Հաջորդ՝ վերջերս տեղի ունեցած զարգացումը կապված է  ռուսական պատվիրակության հետ, որը ներկա էր այս համաժողովին: Հատկապես Մոսկվայից եկած ռուսական հաղորդագրությունը բավականին այլ էր այս անգամ: Ռուսական պատվիրակությունը բացահայտ կերպով կոչ արեց, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Իրականում ռուսական դիվանագիտությունը ուղղված էր Ղարաբաղին, որպեսզի այն ճնշում գործադրի Հայաստանի վրա: Ռուսական այս նոր մարտավարությունը երկու նպատակ ուներ, որոնցից ոչ մեկը շահավետ չեն ոչ Լեռնային Ղարաբաղի և ոչ էլ Հայաստանի համար:

Առաջինը՝ Ռուսաստանը ճնշում գործադրելով Հայաստանի վրա, որպեսզի այն ճանաչի Լեռնային Ղարաբաղը, հետապնդում էր այն նպատակը, որ հետագայում Հայաստանը ճանաչի Հարավային Օսեթիան և Աբխազիան: Երկրորդը՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը ճանաչելը Ռուսաստանին թույլ կտա հանդես գալ առաջարկով՝ տարածաշրջան  մտցնել ռուս խաղաղապահ ուժերը, որը  կվտանգի անվտանգությունն և տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը և իրական սպառնալիք կլինի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար:

Վերջապես այս ենթատեքստում մենք նաև տեսնում ենք Հայաստանի միգուցե զգույշ, բայց խելամիտ մոտեցումը Լեռնային Ղարաբաղը չճանաչելու առումով: Հայաստանը պատրաստ է երկրորդ երկիրը լինել, բայց ոչ՝ առաջինը, քանի որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման բացասական կողմերը չափազանց շատ են դիվանագիտական ձեռքբերումների հետ համեմատած: Այլ կերպ ասած՝ Հայաստանը շատ ճիշտ է վարվել՝ ընդունելով Ղարաբաղի անկախությունը, բայց չճանաչելով այն: Այս առումով ռուսական ռազմավարությունը ձևավորվածէ ռուսական շարժառիթների և ռուսական ազգային օրակարգի  հիման վրա: Սա մի ամփոփ հայացք էր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղին: Գաղափարն այստեղ Ղարաբաղում տեղի ունեցող վերջին զարգացումներին նոր գնահատականն ու վերլուծությունը տալն է՝ հիմնված այն մտայնության վրա, որ անհրաժեշտ է նայել առաջ և չբավարարվել վերջին 20 տարիների ընթացքում մեծ անձնազոհությամբ ձեռք բերված հաջողություններով: Այս ենթատեքստում Լեռնային Ղարաբաղը պետք է սկսի մտածել, թե որտեղ  է ցանկանում լինել 20 տարի անց՝ չբավարարվելով 20 տարի առաջ ունեցած ձեռքբերումներով:

Շնորհակալություն դիտելու համար: Եթերում «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդման հերթական թողարկումն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում