Լիմասոլում կայացավ Կիպրոսյան միջազգային մրցաշարի կազմկոմիտեի ժողովը, որտեղ բազմաթիվ կազմակերպչական հարցերից բացի ներկայացվեցին նաև հանդիպումները սպասարկող մրցավարական անձնակազմերը: Սերբիա – Հայաստան հանդիպումը կսպասարկի կիպրոսյան մրցավարական անձնակազմը` Լեոնտիոս Տրատուի գլխավորությամբ: Նրան կօգնեն Միխալիս Սոտերիուն և Խարալամպոս Խարալամպուսը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Անդրեաս Գեորգիուն:
Կանադա – Հայաստան հանդիպման ժամանակ նույնպես կաշխատի Կիպրոսը ներկայացնող անձնակազմը: Հանդիպման մրցավար է նշանակվել Մարիոս Պանային: Մրցավարի օգնականները կլինեն Աթինոդորոս Իոանուն և Արիստեյդիս Խրիստուն: 4-րդ պաշտոնյան կլինի Իոանիս Անաստասիուն:









































