Ռուսական բլոգային համայնքում տարածվել է մի լուսանկար, որտեղ պատկերված սակրավորը արկղի վնասազերծման աշխատանքներ է կատարում: Լուսանկարը տարածել է ուկրաինացի բլոգեր Իգոր Բիգդանը, որն ականատես է եղել այդ պատահարին: Նա տեսել է, թե ինչպես է սակրավորը պայթեցրել մի արկղ:
Նաև զարմանք է հայտնել, թե ինչու մինչև հիմա այդ մասին ոչ մի կայքում և լրատվամիջոցում տեղեկություններ չկան:
Ժամը 14:20-ի սահմաններում ուկրաինացի բլոգերը եղել է Վասիլի Երանելու տաճարում: Սկզբում ոստիկանները նրանց կարգադրել են անմիջապես լքել տաճարը, ապա մի քանի րոպե անց տաճարում մնալու հրահանգ են տվել:
Իսկ արկղը եղել է Սպասսկայա աշտարակի մոտ:
Վնասազերծումը տևել է մոտ կես ժամ, այնուհետեւ մոտ 10 րոպե անց բլոգերին և իր բախտակիցներին թույլատրել են լքել տաճարը: