Փետրվարի 27-ին` ժամը 23.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները թմրամիջոց և սառը զենք պահելու կասկածանքով Շոպրոնի փողոցից, «ԲՄՎ-745» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1978թ. ծնված Թորոս Մ-ին և ուղևոր, 1973թ. ծնված Իշխան Ս-ին:
Ավտոմեքենայի առջևի դռան գրպանիկից հայտնաբերվել է «Մակարով»օդամղիչ ատրճանակ, իսկ մեքենայի սրահից՝ թղթի մեջ փաթեթավորված մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, որը, ըստ Թորոս Մ-ի հայտարարության, պատկանում է իրեն:
Ուղևոր Իշխան Ս-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է ծալովի դանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ կատարվում է հետաքննություն:









































