«Բարձր կալորիականություն ունեցող մթերքները, ինչպիսն է պաղպաղակը, ուղեղի վրա ազդում են թմրանյութերի պես»,– հաստատում են Օրեգոնի հետազոտական ինստիտուտի փորձագետներ Կայլ Բերգերը և Էրիկ Ստայսը: Նրանք որոշել են պարզել, թե հաճախակի պաղպաղակ ուտելու դեպքում արդյո՞ք օրգանիզմը կպահանջի «չափաքանակի» ավելացում, ինչպես դա տեղի է ունենում թմրանյութերի դեպքում։ Այս մասին հաղորդում է ABC News-ը:
Ուսումնասիրողները 151 դեռահասի շրջանում հարցումներ են կատարել և շոկոլադե կոկտեյլի նկարներ ցուցադրելու ժամանակ սքանավորել են կամավորների ուղեղները, որպեսզի որոշեն կախվածության ուժը:
Արդյունքը հետևյալն էր. հետազոտությունները սկսելուց երկու շաբաթ առաջ շատ պաղպաղակ կերած կամավորները կոկտեյլից նվազագույն հաճույք են ստացել: Դա ցույց է տվել ուղեղի շրջանում ակտիվության նվազումը: Ընդ որում՝ ուղեղի ակտիվացումը կապված է եղել բացառապես պաղպաղակի հետ։ Օրինակ՝ համբուրգերների հանդեպ դեռահասներն այդպես չեն արձագանքել:
Ստացվում է այնպես, որ ինչքան մարդը շատ է ուտում յուղային, քաղցր մթերքներ, այնքան մեծանում է կախվածությունը նմանատիպ մթերքներից:









































