«Գերմանիայի խորհրդարանը փետրվարի 27-ին հաստատել է Հունաստանին աջակցելու երկրորդ փաթեթը»,– հաղորդում է РИА Новости-ն:
Օրինագծի ընդունման օգտին քվեարկել է ներկա գտնվող 591պատգամավորից 496-ը: Հունական տնտեսության աջակցության երկրորդ ծրագիրն իր մեջ ներառում է Միջազգային արժութային ֆոնդի և Եվրամիության կողմից տրամադրված վարկերը` 130 միլիարդ եվրո: Փոխարենը Հունաստանը պարտավորվում է իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ` կրճատել բյուջեի դեֆիցիտը և պետական պարտքի մակարդակը:







































