Sony ընկերությունը կիրակի օրը հայտարարել է, որ վերադառնում է սմարթֆոնների բիզնեսին արդեն նոր մոդելներով, բայց նաև զգուշացրել է, որ ընկերության այս անցումն այնքան էլ արագ չի լինի:
Reuters-ը հաղորդում է, որ ընկերության գործադիր տնօրենն է դառնալու Կազուո Հիրային, ով կփոխարինի Հովարդ Սթրինգերին: Հիրային ասել է, որ ընկերության ղեկավարությունում դեռ շատ հստակեցնելու հարցեր կան:
Նա ասել է, որ մարդիկ կարծում են, թե իրենք պետք է ունենան բոլոր հարցերի պատասխանները, բայց, ցավոք, այդպես չի լինելու:








































