Անշուշտ, բոլոր տղամարդիկ կցանկանան այցելել այս ակումբը: Daily Mail-ը գրում է, որ Playboy-ը համագործակցում է Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic-ի հետ` ձևավորելու համար մի ակումբ, որն իսկապես «այս աշխարհում չի լինելու»:
Ամսագրի մարտ ամսվա համարում ընթերցողները կկարողանան տեսնել տիեզերական կայանի նկարները, որտեղ պատկերված կլինեն բոլոր խաղերն ու զվարճանքները:
Live Science-ը գրում է, որ դեռևս միայն երևակայության ծնունդ համարվող ակումբը լինելու է զրոյական ձգողականությամբ մի պարային ակումբ, որտեղ լինելու է նաև խաղատուն և հյուրանոց:
Playboy-ի խմբագիր Ջիմմի Ջելինեկը գրել է, թե քանի որ Virgin Galactic-ը դառնում է աշխարհի առաջին կոմերցիոն տիեզերական ուղին, Playboy-ը մեծագույն ցանկություն ունի այն դարձնել նաև ժամանցի հիանալի վայր:
Virgin Galactic-ը նպատակ ունի դառնալ առաջին ուղևորային ծառայությունը, որը կճանապարհորդի դեպի Տիեզերք, և այժմ 200000 դոլար արժողությամբ տոմսեր է վաճառում իր առաջին` SpaceShipTwo տիեզերանավում գտնվելու համար:
Այս տարի ավելի ուշ դեռևս փորձարկումներ կարվեն, որպեսզի պարզ դառնա, թե որքան իրական են ընկերության ծրագրերը:







































