Հյուսիսային Կորեայի նոր առաջնորդը այցելել է ռազմական միավորումներ այն ժամանակ, երբ պետական լրատվամիջոցները հաղորդում են, թե Փխենյանը ցանկանում է «սուրբ պատերազմ» սկսել հարավկորեական-ամերիկյան զորավարժությունների պատճառով:
Associated Press-ը տեղեկացնում է, որ հոր մահից հետո իշխանության եկած Կիմ Չեն Ունը այցելել է Կորեայի Ժողովրդական բանակի առաջին և չորրորդ գումարտակներ: Այս մասին հաղորդել է KCNA լրատվական գործակալությունը:
Կիմն ասել է՝ թշնամու ագրեսիվ վերաբերմունքի պատճառով պատերազմը կարող է շատ տեղերում սկսվել, և կոչ է արել զինվորներին մշտապես զգոն լինել:







































