Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը հավատացած է, որ աշխարհի ամենաարժեքավոր ընկերությունը պահանջվածից ավելի գումար ունի: Նա կոչ է անում պարզել՝ արդյոք Apple-ը պե՞տք է խախտի իր նախորդների՝ գումարներ գանձելու եղանակը և բաժնետերերին վճարի 98 միլիարդ կազմող շահույթի բանկային հաշվից:
Հինգշաբթի օրը կայացած ընկերության բաժնետերերի տարեկան ժողովի հարցուպատասխանի ժամանակ Կուկը նշել է, որ ինքն ու Apple-ի մյուս գործընկերները մոտ են որոշման կայացմանը: «Խորհուրդն ու կառավարությունը մտածում են այս հարցի մասին: Սա այն դեպքը չէ, երբ մարդկանց 100 տոկոսն էլ պատրաստ է համաձայնել այն ամենի հետ, ինչ մենք պատրաստվում ենք անել»,- ասել է Կուկը:
Հարցը, թե ինչպես վարվել Apple-ի կանխիկ ֆոնդի հետ՝ վտանգավոր է, քանի որ համահիմնադիր Ջոբսը կտրականապես չէր ընդունում այն առաջարկները, որ ընկերությունը պետք է վերահաստատի իր եռամսյակային շահութաբաժինը:
Apple-ը 1995 թվականին էլ դադարեցրել էր բաժնետերերին վճարումներ կատարել, երբ այնպիսի վիճակում էր հայտնվել, որ յուրաքանչյուր ցենտը կարևոր էր: Վիճակն այնքան վատ էր, որ նրանք դիմեցին մրցակից Microsoft ընկերությանը, որը օգնության հասավ: Հենց այդ ժամանակ Apple-ը Ջոբսին դարձրեց իր գործադիր տնօրենը. մի որոշում, որ հետագայում դարձավ բիզնեսում երբևէ արված ամենախելացի քայլերից մեկը:
Հինգշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում Կուկը արել է ցնցող ակնարկ, որ Apple-ը իր շահույթի որոշ մասից կհրաժարվի:
«Անկեղծ ասած դա ավելին է, քա մեզ անհրաժեշտ է ընկերությունը կառավարելու համար»,- ասել է Կուկը:
Հաշվի առնելով, թե որքան լավ է աշխատում Apple-ը՝ բաժնետերերը հինգշաբթի օրվա հավաքից բողոքելու քիչ պատճառներ ունեն:







































