Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Զինված ուժերի օգտագործմամբ վարչախումբը փորձում է նաև խափանել բնապահպանական շարժումը. «Սարդարապատ»

«Սարդարապատ» շարժումը վերստին արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում հայ ժողովրդի իշխանությունը բռնությամբ յուրացրած հանցավոր վարչախումբն իրեն բնորոշ խարդախ մեթոդներով և մասնագիտական ցածր մակարդակով փորձում է քողարկել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի հակասահմանադրական և հակապետական բնույթը։

Կառավարությունը հապշտապ ճիգեր է գործադրում արտակարգ դրության ժամանակ Զինված ուժերի օգտագործման հակասահմանադրական հիմքեր սահմանող այս օրինագիծը հնարավորինս անփոփոխ թողնելու համար՝ խմբագրական բնույթի շուրջ երկու տասնյակ կոսմետիկ փոփոխությունները ներկայացնելով որպես հայեցակարգային լրամշակում: Մինչդեռ Զինված ուժերի օգտագործման մասով կատարվել են ըստ էության ոչինչ չփոփոխող երկու ծխածածկույթային լրացումներ և օրինագիծը շարունակում է նույն կերպ հակասել ՀՀ Սահմանադրության հստակ ու միանշանակ պահանջներին:

«Սարդարապատը» զգուշացնում է, որ ժողովրդի զանգվածային աղքատացման և թալանի ենթակա վերգետնյա ռեսուրսների հետզհետե նվազման պատճառով այս օրինագիծը վարչախմբի վերարտադրության և ամբողջատիրության հաստատման հիմնական նպատակներից բացի, որպես գործիք է ծառայելու է նաև նրա նյութական շահերի նոր ձևավորվող առանցքային ոլորտի՝ հանքարդյունաբերության անխափան ծավալման ու գործունեության ապահովման համար: Ուստի վարչախումբը ձգտում է ամեն գնով, այդ թվում՝ Զինված ուժերի օգտագործմամբ խափանել և չեզոքացնել մոտ ապագայում համազգային մասշտաբների հասնելու միտումներ դրսևորող բնապահպանական շարժման հնարավոր լայնածավալ հակազդիչ գործողությունները, քանի որ նման զարգացումների պարագայում մինչ օրս կիրառվող այսպես կոչված գերակա շահի ապահովման մեխանիզմներն այլևս չեն կարող բավարար լինել։

Հաշվի առնելով, որ օրինագիծը Զինված ուժերին վերապահում է հատուկ նշանակության օբյեկտները պաշտպանելու լիազորություն, այդ նպատակի իրականացման համար բավարար կլինի հանքարդյունաբերական օբյեկտները որպես հատուկ նշանակության օբյեկտներ սահմանելը, ինչի նախադեպն առկա է։ ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշմամբ այդպիսի օբյեկտների ցանկում ներառված են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի և Ողջիի տնտեսությունները՝ իրենց թունելային համակարգով։ Ոչ մի բան չի խոչընդոտում այդ օբյեկտների շարքում հանքարդյունաբերական նոր օբյեկտներ ավելացնելուն:

Օրինագծի ընդունմամբ սահմանադրաիրավական պատնեշի հաղթահարման հետևանքով վարչախմբի ձեռքերն այլևս ազատ են լինելու բնապահպանական խաղաղ գործողությունները հատուկ նշանակության օբյեկտների գրավում և/կամ շրջափակում որակելու, այդ օբյեկտների տարածքներում արտակարգ դրություն հայտարարելու և բանակը ներգրավելու հարցում՝ ապահովելով մարտիմեկյան ձևերով և մեթոդներով բռնությունների գործադրումը, կեղծ ու շինծու մեղադրանքներով ակտիվիստների քրեական հետապնդումը, ինչպես նաև գործողությունների մասնակիցների և զանազան պատրվակներով՝ նաև օբյեկտներին հարող տարածքների բնակչության բռնի տարահանումը:

Բացի նշված և այլ հիմնական նպատակներից, վարչախումբը հետապնդում է նաև ածանցյալ նպատակներ՝ սկզբնական շրջանում բանակի նկատմամբ դեռևս պահպանվող վստահության ու հարգանքի ռեսուրսի չարաշահումը, իսկ այնուհետև՝ այդ ռեսուրսի սպառումը և բանակի ու ժողովրդի միջև առկա կամուրջների այրումը:

«Սարդարապատ» շարժումը մեկ անգամ ևս ընգծելով, որ այս օրինագիծը հանցավոր վարչախմբի ձեռքում վերածվելու է հակաազգային դավադրության գործիքի, բոլորին կոչ է անում առավելագույն ջանքեր գործադրել դրա ընդունումը խափանելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում