Ford Motor C ընկերությունը Չինաստանում մարդատար ավտոմեքենաների երրորդ գործարանն է բացել` այդպիսով այս երկրում իր արտադրական հզորությունը մեծացնելով տարեկան մինչև 600 հազար ավտոմեքենա:
Bloomberg գործակալության հաղորդմամբ՝ գործարանի ստեղծման համար Ford-ը ներդրել է ավելի քան 490 մլն դոլար:
2015 թ. Ford-ը նախատեսել է չինական շուկայում ներկայացնել մեքենաների 15 նոր մոդել:
Ըստ ավտոարտադրող ընկերության կանխատեսումների` 2012 թ. ավտոշուկան Չինաստանում կարող է աճել 5-10 տոկոսով, իսկ պաշտոնական դիլերների քանակը կաճի մինչև 115 ընկերություն: Անցած տարվա վերջին Չինաստանում Ford-ը ուներ 465 պաշտոնական դիլեր:







































