Երեկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը միջազգային հանրությանը կոչ է արել Ռուսաստանին և Չինաստանին դրդել` փոխելու իրենց դիրքորոշումը Սիրիայի ներքաղաքական հակամարտության նկատմամբ: Այս մասին Քլինթոնն ասել է «Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենում Թունիսում:
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Մոսկվան և Պեկինը «պետք է հասկանան, որ իրենք կանգնած են ոչ միայն սիրիական ժողովրդի նպատակների իրագործման, այլ նաև ամբողջ «Արաբական գարնան» ճանապարհին»: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:







































