Ուզբեկստանից մուսուլման քարոզիչ Օբիդխոն Նազարովը, ում հայրենիքում մեղադրում են ծայրահեղականության և ահաբեկչության մեջ, ուրբաթ օրը Շվեդիայում վիրավորվել է ատրճանակից։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նրանց տվյալներով՝ Ստրոմսունդ քաղաքում Նազարովը գլխին հրազենային վերք է ստացել և այժմ ծանր վիճակում գտնվում է տեղական հիվանդանոցում:
Շվեդական ոստիկանությունը դեռ ոչինչ չի ասում հանցագործության հնարավոր դրդապատճառների մասին:
Քարոզչի վրա կրակող անձին հաջողվել է փախչել:
Նազարովը Շվեդիայում փախստականի կարգավիճակ է ստացել 2006 թվականին: Երկու տարի առաջ Ուզբեկստանը նրան մեղադրել է մի շարք սպանությունների, ինչպես նաև՝ 2004 թվականին ԱՄՆ դեսպանատան վրա ահաբեկիչ-մահապարտի հարձակումը կազմակերպելու մեջ:








































