Մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Ազգային ժողովի Հանրապետական փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովն ասել է, որ կուսակցությունում բոլորը միակարծիք են այս հարցում` այլ կարծիք լինել չէր էլ կարող:
էդուարդ Շարմազանովը նաև հայտարարել է, որ երկրի օրենսդրությունը չի արգելում նախագահին գլխավորել կուսակցության համամասնական ցուցակը:








































