Փետրվարի 23-ին` ժամը 15.30-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, նախկինում դատապարտված, 38-ամյա Արմեն Ա-ին:
Պարզվել է, որ նա 2011թ. դեկտեմբերին` ժամը 13.00-ի սահմաններում, հյուրընկալվելով Բաղրամյան գյուղի բնակիչներից մեկի տանը, հյուրասենյակից գողացել է բջջային հեռախոս:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ կատարվում է հետաքննություն:









































