Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ելույթ է ունեցել Լոնդոնում կազմակերպված Սոմալիի վերաբերյալ միջազգային կոնֆերանսում:
Իր ելույթում Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ներկայացուցիչները չեն կարող հրավիրվել Թունիսում այսօր տեղի ունենալիք «Սիրիայի բարեկամների» խմբի նիստին.
«Ասադի ռեժիմը չի մասնակցելու է Թունիսի նիստին: Դա կնշանակեր նրա ռեժիմի ճանաչում: Նիստում քննարկվելու են Ասադի ռեժիմի կողմից կազմակերպված ջարդերը: Մենք վարչապետի հետ եղել ենք Դամասկոսում: Եթե նա ցանկանում էր լսել մեզ, ապա մեզ կլսեր այնտեղ: Նիստին հրավիրված են Սիրիայի Ազգային խորհրդի ներկայացուցիչները»:







































