Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Մարզային հեռուստաընկերություններին բանավոր հրահանգվել է չլուսաբանել կուսակցությունների քարոզարշավը. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը մարզերից ստացել է հավաստի տեղեկություններ, որ խորհրդարանական մոտալուտ քարոզարշավի ժամանակ ՀՀ մարզային հեռուստաընկերություններին բանավոր հրահանգվել է չլուսաբանել կուսակցությունների քարոզարշավը:

Ավելին` տեղական որոշ հեռուստաընկերություններ քարոզարշավը լուսաբանելու նպատակով մասնակցել են մրցույթների, շահել դրամաշնորհ, բայց հիմա նրանց արգելվում է այն իրականացնել:

«Ժառանգությունը» զգուշացնում է ՀՌԱՀ-ին, որ կուսակցությունը ոչ միայն արձանագրելու է քաղաքական ուժերի ներկայացուցիչների ազատ խոսքը, կարծիքը, տեսակետը հրապարակելուն և հանրությանը հասցնելուն ուղղված ցանկացած խոչընդոտ, այլև հետամուտ է լինելու, որպեսզի խստագույնս պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր կփորձեն գործել

1. մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ՀՀ օրենքների դեմ

2. ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց` «վերջին քսան տարում աննախադեպ արդար, ազատ մրցակցային ընտրություններ անցկացնելու» վերաբերյալ հայտարարություններին ու հավաստիացումներին հակառակ

3. ընդդեմ 2012թ. փետրվարի 9-ին Բրյուսելում ԵԺԿ-ին անդամակցած իշխող ՀՀԿ, ՕԵԿ և ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների ստորագրած Հռչակագրով ամրագրված այն հանձնառության, որով վերոնշյալ քաղաքական ուժերը խստիվ պարտավորվել են ժողովրդավարության, իրավունքի գերակայության ամրապնդման առումով Հայաստանը մոտեցնել եվրոպական չափանիշներին, պաշտպանել Հայաստանի ժողովրդի անհատական իրավունքներն ու ազատությունները, պայքարել կոռուպցիայի դեմ, երաշխավորել ազատ և արդար ընտրություններ, կառուցել քաղաքացիական հասարակություն, բարձրացնել ժողովրդի առջեւ կառավարության հաշվետվողականությունը, կայացնել ժողովրդավարական հաստատությունները և այն:

«Ժառանգություն» կոչ է անում ՀՀ պատկան մարմիններին, ինչպես նաև Հայաստանում գործող և ընտրություններին հետևող միջազգային կազմակերպություններին ու Հայաստան ժամանել պատրաստվող երկարաժամկետ դիտորդական առաքելությանը` իրենց ուշադրությունը կենտրոնացնել ՀՀ մարզային հեռուստաընկերություններին ՀՌԱՀ-ի կողմից տրված ապօրինի հրահանգի վրա և կանխել դրա հնարավոր իրականացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում