Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը շաբաթ օրը կրկին հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել դեկտեմբերի 31-ի բողոքի ցույցից հետո Մոսկվայում ձերբակալված ընդդիմադիր առաջնորդներին ու ակտիվիստներին և դադարեցնել հավաքների ազատությունը ճնշելուն ուղղված գործողությունները:
Հայտարարության մեջ Բորիս Նեմցովը, Կոնստանտին Կոսյակինը, Էդուարդ Լիմոնովը և մյուս ընդդիմադիրները անվանվում են «խղճի բանտարկյալներ»:
«Ձերբակալությունների վերջին ալիքը արտացոլում է մարդու իրավունքների խախտման դեմ բողոքող կամ ընդդիմադիր քաղաքական հայացքներ դրսևորող մարդկանց հավաքների ազատության սահմանափակումների խստացումը», – ասված է իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում: