ՀՀ կառավարությունն այսօր նիստում հաստատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ համալիր ուսումնասիրությունների կատարման, վերականգնվելիք հուշարձանների ընտրման-գույքագրման, դրանց վերականգնման ու օգտագործման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, վերականգնման աշխատանքների կատարման ժամանակացույցը։
Կառավարությունը «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ին թույլատրել է արտադրական կարիքների համար մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել 600 տոննա նատրիումի ցիանիդ, որն օգտագործվում է լեռնահանքային արդյունաբերությունում ազնիվ մետաղների հանքաքարի հարստացման ժամանակ։
Կառավարությունը փոխել է Արարատի մարզի Արաքսավանի և Ավշարի, Կոտայքի մարզի Զովունու գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար հակակարկտային գեներատորային կայանների կառուցման և հասարակական կառուցապատման (հասարակական սննդի օբյեկտ) համար։









































