Երեկ Ericsson ընկերությունը տարածել է մի հաղորդագրություն, համաձայն որի՝ աշխարհում բջջային կապ տրամադրող ընկերություններում կա ընդհանուր առմամբ 6 միլիարդ բաժանորդ: Միաժամանակ նշվում է, որ մարդկանց ընդհանուր թիվը, որոնք օգտվում են բջջային կապից, փոքր-ինչ գերազանցում է 4 միլիարդը:
Եթե հաշվի առնենք, որ աշխարհում բնակչության ընդհանուր թիվը 7 միլիարդից ավելի է, ապա աշխարհի բնակչության մոտ 60%-ն արդեն օգտվում է բջջային կապից: Բջջային օգտագործող մարդկանց թվաքանակով առաջատարները Հնդկաստանն ու Չինաստանն են: Այս երկրներում են ապրում 2011թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին աշխարհում բջջային կապին միացած ընդհանուր բնակչության մոտ 35%-ը:
Լավագույն հնգյակում են Բրազիլիան, Ինդոնեզիան և Բանգլադեշը: Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ աշխարհում օգտագործվող բջջայինների մոտ 30%-ը սմարթֆոններ են:







































