Հաջորդ շաբաթվա ընթացքում «Տոտենհեմ»-ը պաշտոնական առաջարկով կդիմի «Այաքս»-ին: Goal.com-ի հաղորդմամբ, լոնդոնցիների գլխավոր մարզիչ Հարի Րեդնափն արդեն համաձայնվել է, որ ակումբի նախագահ Դանիել Լևին պայմանագրային գործընթացը սկսի: Վերջինս արդեն ճշտել է Լուիս Սուարեսի տրանսֆերային արժեքը: Ուրուգվայի հավաքականի հարձակվողը, ով նաև դարպասապահի դիրքում իրեն վատ չի զգում, գնահատվում է 20 մլն եվրո: