ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 01.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Արագածոտնի մարզի Թալինիշրջանի Գառնահովիտ գյուղի, Արագածիշրջանի Ճարճակիս գյուղի և Ապարանիշրջանի Նիգավան, Լուսագյուղ,Սարալանջ, Չքնաղ-Թթու ջուր–Ձորագլուխ, Երնջատապ, Լուսագյուղ և Ջրամբար գյուղերի ավտոճանապարհները:
Փակ են նաև Սելիմի լեռնանցքը և Արագյուղ-Բուժական ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Շիրակ-Ջաջուռ, Գյումրի-Աշոցք-Բավրա, Գյումրի-Ամասիա,Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Քալբաջար-Սոտք ավտոճանապարհը:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
ԱԻ նախարարությունը զգուշացնում և հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկությունից:
***
Փետրվարի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգիրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում բուք է և սահմանափակ տեսանելիություն , ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար:
Նույն ճանապարհի Մլեթա – Գուդաուրի (Պոստա) և Կոբի – Լարսի հատվածներում առատ ձյան տեղումների պատճառով երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավել նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Մլեթա – Գուդաուրի (Պոստա) հատվածում երթևեկությունը բաց է: Կոբի- Լարսի հատվածում երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:







































