Լիբիանանի արտգործնախարար Ադնան Մանսուրը հայտարարել է, որ Լիբանանը չի մասնակցի «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպմանը, քանի որ Լիբանանի իշխանությունները որոշել են հեռու մնալ Սիրիայում կատարվող իրադարձություններից:
«Լիբանանը չի մասնակցի Թունիսում կայանալիք կոնֆերանսին՝ համաձայն մեր որոշման՝ հեռու մնալ Սիրիայի իրադարձություններից»,- հայտարարել է Մանսուրը:
Ինչպես տեղեկացնում է Взгляд թերթը, ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը ներկայացուցիչներ չի ուղարկի այսպես կոչված «Սիրիայի բարեկամների խմբի» նիստին, որը տեղի կունենա Թունիսում: Մոսկվայում կասկածում են, որ նիստին մասնակից երկրները Լիբիայի օրինակով հակասիրիական կոալիցիա կստեղծեն :
Փետրվարի 17-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Ռուսաստանին չի համարում Դամասկոսի ընկեր, և, հավանաբար, Մոսկվան չի հրավիրվի «Սիրիայի բարեկամների խմբի» կոնֆերնասին:








































