Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 22-24-ին կմեկնի Լիտվա:
ԿԳՆ մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է քննարկումներ բարձրագույն կրթության ոլորտում հավատարմագրման, օպտիմալացման, նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների, նոր մասնագիտությունների ներդրման, ֆինանսավորման և այլ հարցերի շուրջ, ինչպես նաև հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:









































