Ինչպես նշում է Variety կայքը, հոլիվուդյան հայտնի դերասան Անտոնիո Բանդերասը «33 օր» ֆիլմում կկատարի Պաբլո Պիկասոյի դերը:
Ֆիլմում ներկայացվում է հայտնի նկարչի կյանքի այն դրվագը, երբ 1936թ.-ին նացիստական Գերմանիայի կողմից իսպանական քաղաքի ոչնչացման ժամանակ նա փրկվել է: «33 օր»-ը կբացահայտի նրա փրկության գաղտնի դրվագները, ինչպես նաև կպատմի նրա սիրո մասին Դորա Մաարի նկատմամբ:
El Pais թերթին տված հարցազրույցում Բանդերասն ասել է, որ Պիկասոյի կերպարը միշտ «հետապնդել է» իրեն. «Նա արժանի է մեծ հարգանքի»,- ասել է դերասանը` հավելելով, որ ինքը ծնվել է Մալագա քաղաքում, որտեղ ընդամենը չորս թաղամաս այն կողմ ծնվել է մեծ նկարիչը: Ֆիլմի բյուջեն գնահատվում է մոտ 7,9 մլն եվրո:








































