Աշխարհում մեծ ժողովրդականություն վայելող «Սիմփսոնների» հայտնի մուլտսերիալի 500-րդ հոբելյանական սերիայի հերոս է դարձել WikiLeaks կայքի սկանդալային հեղինակ Ջուլիան Ասանժը: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
Ասանժն անձամբ է հնչյունավորել իր հերոսին: Սակայն որոշ մեկնաբաններ նշել են, որ հոբելյանական սերիան այնքան էլ չի ստացվել, ինչը հաստատել է նաև այս մուլտսերիալը թողարկող Fox հեռուստաալիքը: Ըստ այդ հեռուստաալիքի՝ ««Սիմփսոնների» նույնիսկ վատ սերիան շատ ավելի լավն է հեուստատեսային կատակերգությունների մեծամասնությունից, այդ պատճառով մենք կշարունակենք դիտել այս շոուն շատ և շատ տարիներ»:








































