Նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ քննարկել է Աֆղանստանի ու «Թալիբան»–ի վերամիավորման և Աֆղանստանի նախագահի՝ Իրանի ու Պակիստանի նախագահների հետ հանդիպումների հարցը:
Ինչպես գրում է Associated Press-ը, Սպիտակ տունն ասել է, որ Օբաման և Քարզայը քննարկել են վերամիավորման համար անհրաժեշտ տարածաշրջանային աջակցութունը: Այս խոսակցությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քարզայը Իսլամաբադում երեքօրյա համաժողով է ունեցել Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:
Խոսակցությունը նաև հաջորդում էր նրան, որ Քարզայը հայտնել էր, թե սկսվել են ԱՄՆ-ի և «Թալիբան»–ի հետ եռակողմ խաղաղության բանակցությունները: