Դեառահաս գողը կարողացել է խուսափել 7 տարվա բանտարկությունից այն բանից հետո, երբ ասել է դատավորին, որ ինքը բանտում «գտել է Աստծուն»:
Daily mail-ը գրում է, որ 19-ամյա Ջոն Մյուրեյը, ով փորձել էր գողանալ երկու ուսանողների բջջային հեռախոսները, ուսանողներից մեկին այնպես էր հարվածել, որ վերջինն ընկել էր գետնին: Այնուհետև նա ուսանողներից գողացել էր հեռախոսները և նրանց մոտ եղած գումարը: Այս ամենը տեղի էր ունեցել հավաքույթից հետո, որի ընթացքում տղաներն ալկոհոլ ու թմրադեղեր էին օգտագործել:
Եվ չնայած, որ Ջոնին սպասվում էր 7 տարվա ազատազրկում, նա կարողացել է համոզել դատավորին իր անմեղության մեջ` ասելով, որ կալանավորված լինելու ժամանակ սկսել է հավատալ Աստծուն:








































