«Աֆղանստանում վրացական զորքերի ծառայությունը մեր ավանդույթի շարունակությունն է,- այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ աֆղանական ծայրամաս Գիլմենդում «Շուկվանի» ռազմակայանում ելույթ ունենալով վրաց զինծառայողների առջև:
Նրա խոսքերով՝ վրաց սպաներն ավանդաբար ծառայել են աշխարհի շատ հայտնի բանակների կազմում:
«Լեհաստանի անկախության համար մղվող պայքարում աչքի են ընկել շատ վրացի սպաներ: Այն բանում, որ Լեհաստանն անցած դարի 20-ական թվականներին խուսափեց բոլշևիկյան բռնակցումից, մեծ ներդրում ունեն վրաց սպաները: Վրաց հրամանատարները ներկայացված էին նաև Պարսկաստանի, Օսմանյան կայսրության և Ռուսաստանի բանակներում»,-հայտարարել է Սաակաշվիլին՝ նշելով, որ վրացիների արյան մեջ կա խիզախություն և կռվելու կարողություն:
Ինչպես ընդգծել է նախագահը, շարունակելով նախնիների ավանդույթը, այսօր վրաց զինվորականներն Աֆղանստանում իրենց ծառայությամբ իրենց երկրի բարօրության համար մեծ ներդրում են կատարում: Այս մասին գրում է apsny.ge-ն:








































