Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորներ Ռովշան Ռզաևը, Ֆարաջ Գուլիևը և Ազայ Գուլիևը փետրվարի 21-23–ը կայցելեն Հայաստան՝ «Եվրոնեսթ» խորհրդարանական ասամբլեայի սոցիալական կոմիտեի նիստին մասնակցելու համար:
Ինչպես հաղորդում է АПА-ն, նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել գործընկեր երկրներում քաղաքացիական հասարակության զարգացման, աղքատության հաղթահարման ռազմավարության, խորհրդարանում և քաղաքացիական հասարակության մեջ կանանց, երիտասարդության դերի բարձրացման հետ կապված հարցեր:







































