Մադրիդի «Ռեալ»-ի հարձակման առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն «արքայական ակումբ»-ի պատմության մեջ լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցրեց 13-րդ տեղը։
Պորտուգալացին «Ռեալ»-ի կազմում անցկացրել է 123 խաղ և դարձել 121 գոլի հեղինակ (Իսպանիայի առաջնություն` 86 խաղ, 94 գոլ, Իսպանիայի գավաթի խաղարկություն` 13/10, Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկություն` 2/1, Չլ գավաթի խաղարկություն 22/16): Լավագույն տասնյակում հայտնվել են հետևյալ ֆուտբոլիստները.
1. Ռաուլ Գոնսալես – 323 գոլ
2. Ալֆրեդո Դի Ստեֆանո – 304
3. Կառլոս Սանտիլյանա – 288
4. Ֆերենց Պուշկաշ – 238
5. Ուգո Սանչես – 208
6. Խենտո – 178
7. Պիրրի – 172
8. Էմիլիո Բուտրագենյո – 170
9. Ամանսիո – 154
10. Միչել – 129








































