Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ սոցիալ-էկոլոգիական կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը. «Երևանը այսօր խայտառակ բնապահպանական վիճակում է։ Մինչև 1990 թվականը մեկ շնչին բաժին ընկնող հանրային տարածքը կազմում էր 16 քմ, երբ նորման պետք է լիներ 25 քմ։ Այդ պայմաններում մենք դեռ ասում էինք, որ Երևանը կանաչ քաղաք է, իսկ այսօր այն հասել է մոտ 5 քմ-ի»։ Նա նաև հավաստիացրեց, որ անտառների մեծ մասը ոչնչացվել են շինարարության հետևանքով, իսկ ցուրտ և մութ տարներին շատ քիչ մասն է ոչնչացվել ամբողջ ՀՀ տարածքում»։
Անդրադառնալով այսօրվա վիճակին՝ Արմենակ Դովլաթյանը նշեց, որ այժմ ողջ քաղաքում իրականացվում է կետային շինարարություն, այգիների և կանաչ տարածքների համատարած ոչնչացում՝ օրինակ բերելով Նորքի և Դալմայի այգիները։ Մինչդեռ հայ-ռուսական ՀԿ նախագահ Ռոբերտ Ահարոնյանը վստահեցրեց, որ Երևանի վիճակը 1995 թվականին ավելի վատ էր, իսկ այժմ մեծ թափով իրականացվում է կանաչապատում. «Լավագույն օրինակը կարող ենք բերել Պուշկինի այգու բարեկարգումը։ Իսկ ինչ վերաբերում Մաշտոցի պուրակին՝ պարզապես եղել է սխալ որոշում, ուրեմն եկեք դա լուծենք։ Սակայն հանգիստ թողնենք քաղաքական այրերին և քաղաքականությունը»։
Վերջում Արմենակ Դովլաթյանը կոչ արեց ներկա և ապագա իշխանություններին իրենց կուսակցությանը տրամադրել Նորքի և Դալմայի այգիները՝ վստահեցնելով, որ իրենք կգտնեն անհրաժեշտ միջոցներ այդ այգիները վերականգնելու համար։









































