Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Երևան

Փետրվարի 19-ին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը` կոնգրեսական Դեյվիդ Դրայերի գլխավորությամբ, հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Կոնգրեսական պատվիրակության պատվին Ս. Սարգսյանի տված պաշտոնական ճաշին ներկա են եղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 5 անդամները և դեսպան Ջոն Հեֆերնը:

Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Դրայերն ընդգծել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարևորությունը երկկողմ հարաբերությունների տեսանկյունից և կոչ արել կառավարությանն ու բոլոր քաղաքական կուսակցություններին «անել իրենցից կախված ամեն ինչ` ապահովելու ազատ, արդարացի և վստահարժան ընտրություններ»: Պատվիրակությունը հետաքրքրություն է հայտնել ՀՀ ազգային ժողովի և ԱՄՆ կոնգրեսի միջև կապերի սերտացման վերաբերյալ:

Կոնգրեսականները Հայաստան են ժամանել որպես Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի անդամներ: Այն երկկուսակցական հանձնաժողով է, որի կազմում ներառված են 20 կոնգրեսականներ:

Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովը հիմնադրվել է 2005թ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից` նպատակ ունենալով աջակցել անկախ, ժողովրդավարական օրենսդիրներին: Հանձնաժողովը նպատակ ունի փորձի փոխանակման ծրագրերի, անդամների ու աշխատակազմի ներկայացուցիչների համար ուսուցողական դասընթացների և թիրախավորված նյութական աջակցության միջոցով օգնել գործընկեր օրենսդիր կառույցներին կարողությունների զարգացման հարցում այնպիսի կարևոր խնդիրների շուրջ, ինչպիսիք են օրենսդրական վերահսկողությունը, բյուջեի վերլուծությունը, հանձնաժողովների գործունեությունը, ընտրազանգվածի հետ հարաբերությունները, գրադարանային և հետազոտական ծառայությունները: Սա Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի երկրորդ այցն էր Հայաստան:

Պատվիրակության կազմում ընդգրկված են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Դրայերը (հանրապետական, Կալիֆոռնիա), Ջեյմս Մորանը (դեմոկրատ, Վիրջինիա), Ջո Վիլսոնը (հանրապետական, Հարավային Կարոլինա), Ադրիան Սմիթը (հանրապետական, Նեբրասկա), Քենի Մարչանթը (հանրապետական, Տեխաս), Ներկայացուցիչների պալատի հոգևոր հովիվ Պատրիկ Կոնրոյը և աշխատակազմի անդամներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում