Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ շուտով Վրաստանում եթեր կմտնի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «9-րդ ալիքը»: Իվանիշվիլին խոստացել է, որ դրանով կհեռարձակվեն ամենաօբյեկտիվ տեղեկություններ:
Տվյալ հեռուստաընկերության տեղեկատվական ծառայության ղեկավար Գոչա Խունդաձեն հայտարարել է. «Ես վստահեցնում եմ հասարակությանը, որ մենք վարելու ենք օբյեկտիվ, ոչ կանխակալ տեղեկատվական քաղաքականություն, որը կարտացոլի երկրում ընթացող բոլոր իրադարձությունները: Մենք ցանկանում ենք միայն մեկ բան. որպեսզի երկիրն իմանա ճշմարտությունը»:
Նշվում է, որ 1990-ական թվականների վերջերից գործած Իվանիշվիլիի «9-րդ ալիքը» վերացվել է 2003 թվականին Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունից» հետո: Ներկայումս Վրաստանի ազգային հեռուստաալիքները՝ «Ռուսթավի 2», «Իմեդի», «ՕՏՎ», համարվում են ակնհայտ իշխանամետ:









































