Իրանական ռազմական նավերը մտել են Սիրիայի Տարտուս նավահանգիստ: Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Փետրվարի 17-ին համաշխարհային լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ իրանական ռազմանավերն անցել են Սուեզի ջրանցքով և ուղևորվում են դեպի Սիրիայի սահմանները: Նման զարգացումները միշտ առաջացրել են Իսրայելի իշխանությունների դժգոհությունը: Իրանական ռազմանավերը այդպիսի քայլ կատարել էին նաև անցած տարվա փետրվարին՝ ստանալով Եգիպտոսի իշխանությունների թույլտվությունը: Այն ժամանակ Իսրայելը բողոքի նոտա էր ներկայացրել Եգիպտոսի իշխանություններին:
Հայտնի է, որ Իրանի և Սիրիայի ռազմածովային ուժերը պետք է համատեղ զորավարժություններ իրականացնեն, սակայն, ըստ որոշ աղբյուրների, Սիրիայի ներքին զարգացումների պատճառով, հնարավոր է, հետաձգվի այդ զորավարժությունների անցկացումը:







































