Գերմանիայում նախագահի թեկնածուի որոնումները ձգձգվում են:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը` Գերմանիայի Ֆեդերալ Հանրապետության իշխող կուսակցությունների կոալիցիայի առաջնորդները բանակցությունների արդյունքում չեն կարողացել նախագահի թեկնածուի հարցում ընդհանուր հայտարարի գալ:
Ավելի վաղ երկրի ղեկավարի պաշտոնի համար թեկնածու գտնելու մասին հայտարարել էր կանցլեր Անգելա Մերկելը: Սոցիալ-դեմոկրատները և «Կանաչները» արդեն հայտնել են բանակցություններին մասնակցելու իրենց պատրաստակամության մասին, սակայն պահանջում են, որպեսզի թեկնածուն չլինի ԳՖՀ ներկայիս կառավարության կազմից:
Ըստ սահմանադրության, եթե նախագահը վաղաժամկետ հրաժարական է տալիս, ապա պետության նոր ղեկավարը պետք է ընտրվի 30 օրվա ընթացքում, այսինքն` տվյալ դեպքում, մինչև մարտի 18-ը: Միաժամանակ Ֆեդերալ սահմանադրական դատարանի նախագահ, 48-ամյա Անդրեաս Ֆոսկուլեն, ում թեկնածության վրա կանգ էր առել իշխող կոալիցիան, հրաժարվել է մասնակցել նախագահական մրցավազքին:









































