Լատվիայի ընտրողները շաբաթ օրը տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ դեմ են քվեարկել ռուսերենը երկրորդ պետական լեզու ճանաչելու առաջարկին: Ակնկալվում է, որ որոշումը իր հետքը կթողնի արդեն իսկ տրոհված հասարակության վրա:
Ռուսերենը Բալթյան երկրների բնակչության 1/3-ի առաջին լեզուն է, և նրանցից շատերը կցանկանային, որ այդ լեզուն պետականորեն ճանաչվեր: Նրանք 20 տարի շարունակ պնդել են, որ այդ լեզվի նկատմամբ խտրականություն է դրսևորվում:
Ինչպես հաղորդում է Washington Post-ը, բնիկ լատվիացիների համար հանրաքվեն միայն վնասում էր իրենց՝ 2 տասնամյակ առաջ ձեռք բերած անկախությանը:
Տեղական Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ ընտրություններին մասնակցել է բնակչության 93 տոկոսը, դեմ է քվեարկել ընտրողների 75 տոկոսը:
Նշենք՝ որպեսզի ռուսերենը դառնար Լատվիայի երկրորդ պետական լեզուն, անհրաժեշտ էր ընտրական իրավունք ունեցող մարդկանց առնվազն կեսի քվեն:







































