Դիլիջանի «Իմպուլս»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմն իր առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց Չինաստանի բարձրագույն խմբի առաջնությունում 7-րդ տեղը զբաղեցրած «Չանգչուն Յաթաի» թիմի հետ և պարտվեց խոշոր՝ 1:4 հաշվով: Տարածքային առավելությունը «Իմպուլս»-ի կողմն էր, սակայն մրցակիցը վտանգավոր հակագրոհներ էր ձեռնարկում: 1-ին կեսում «Չանգչուն Յաթաի»-ն երկու անգամ կարողացավ գրավել «Իմպուլս»-ի դարպասը:
2-րդ կեսը շատ ակտիվ սկսեցին «Իմպուլս»-ի ֆուտբոլիստները, և 66-րդ րոպեին Կոնստանտին Մանդրիչենկոն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, որից հետո Դիլիջանի ակումբի գլխավոր մարզիչը մի շարք փոփոխություններ կատարեց ու հնարավորություն տվեց բոլոր նորեկներին ցուցադրել իրենց վարպետությունը: Խաղավերջում մրցակիցը ևս երկու անգամ գրավեց «Իմպուլս»-ի դարպասը: