Այսօր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դիմաց 1921 թ. Փետրվարյան ապստամբության տարեդարձի կապակցությամբ ՀՅԴ Երևանի մարզային և Գառնիի «Փետրվար 18» կոմիտեները կազմակերպել են միջոցառում և ծաղկեպսակ դրեցին փետրվարյան ապստամբության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարին:
Իրենց խոսքում Փետրվարյան ապստամբությունը նշանավորեցին ՀՅԴ բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը: Վերջինս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերհիշեց Փետրվարյան ապստամբության պատմությունը՝ այն հայոց պատմության ընթացքում կարևոր իրադարձություն համարելով: Նա նաև նշեց, որ սովորաբար Փետրվարյան ապստամբությունը կապում են ՀՅԴ պատմությանը, սակայն, ըստ նրա, սա նշանակալի իրադարձություն էր բոլորի համար:
Ռ. Առաքելյանը նաև մտահոգություն հայտնեց պատմության դասագրքերում Փետրվարյան ապստամբության սխալ մեկնաբանման վերաբերյալ, ըստ որի Փետրվարյան ապստամբությունը կապվում է ՀՅԴ պատմությանը:
Ինչպես իր բացման խոսքում նշեց Լևոն Մկրտչյանը միջոցառումը կշարունակվի Գառնիում:







































