Երկու ռումինական մասնավոր հեռուստաալիքները տուգանվել են երկրի նախկին վարչապետ Էմիլ Բոկի մասնակցությամբ մերկ կադրեր ցուցադրելու համար:
Սկանդալային տեսանյութը արվել է անհայտ անձի կողմից երկրի բարձրակարգ մարզասրահներից մեկի հանդերձարանում ու եթերում ցուցադրվել է փյամ-թայմին:
Տեսալսողական ազգային խորհրդի պահանջով` OTV հեռուստաալիքը տուգանվել է 200 հազար ռումինական լեյով (շուրջ 6.6 հազար դոլար), իսկ Antena 1 ալիքը զրկվել է փրամ-թայմի 10 եթերային րոպեներից: Այս մասին հաղորդում է IRAR-TASS-ը: Ինչպես երեկ հաղորդել է Realitatea-ն, այդ որոշմանը կողմ են քվեարկել խորհրդի բոլոր անդամները:
Հասարակության մեջ այս քայլը ոչ միանշանակ է ընդունվել` ստանալով սկանդալի երանգ, իսկ «համարձակ» ալիքները իրենց հեռուստադիտողներից ստացել են բազմաթիվ բողոքներ:











































