Թուրքիայում ընթացող միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաքի շրջանակներում Դոնեցկի «Շախտյոր»-ն իր ուժերը չափեց Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հետ։
31-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «հանքափորներ»-ի ֆուտբոլիստ Ալեքս Տեյշեյրան։ 7 րոպե անց տուգանայինից կատարած գերազանց հարվածով Տոշիչը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Երկրորդ խաղակեսում Մուսան առաջ մղեց «բանակայիններ»-ին, սակայն 67-րդ րոպեին Հենրիկ Մխիթարյանի՝ աջ եզրից կատարած փոխանցումից հետո Դենտինյոն հավասարեցրեց հաշիվը։ Այսպիսով՝ «Շախտյոր» – «ԲԿՄԱ»՝ 2։2։






































