Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Իշխող վարչախումբն ուզում է բանակն օտարել ժողովրդից. «Սարդարապատ»

Հայաստանում իշխող ապազգային վարչախումբը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրինագծով նպատակ է հետապնդում ամրապնդել երկրում հաստատված միահեծան, բռնապետական համակարգը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը:

Նրա խոսքով՝ օրինագծի նպատակը հավաքները բանակի ուժով ճնշելն է, բանակը ժողովրդից օտարելը: «Բայց իրենց այս քայլով իշխանությունները հարուցում են հենց բանակի առողջ հատվածի` արժանապատիվ սպայակույտի դժգոհությունը: Սա ակնհայտորեն հակասահմանադրական օրինագիծ է, որը, սակայն, ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց 62 կողմ, 7 ձեռնպահ և 0 դեմ ձայներով: Իշխանություններն այս օրինագծով փորձ են անում ուժային լծակի` բանակի միջոցով վերջնականապես իրենց հպատակեցնել ժողովրդին»,- ասաց Չուգասզյանը:

Ասուլիսի մյուս բանախոս Ժիրայր Սեֆիլյանն իր հերթին նկատեց, որ հայկական բանակը արցախյան պատերազմի ծնունդն է: «Մեր բանակը, բառիս բուն իմաստով, ժողովրդի ծոցից ծնված հաստատություն է: Այս օրենքն ընդունելով`վարչախումբն ուզում է բանակն օտարել ժողովրդից, և ես հույս չունեմ, որ իշխանությունները խոհեմություն կցուցաբերեն և կհրաժարվեն այս օրինագծից:

Միաժամանակ վստահ եմ, որ բանակի մի զգալի հատվածը դեմ է այս օրինագծին և չի վստահում վարչախմբին: Կարծում եմ` բանակն այսօրվանից պետք է հասկացնի իր գերադասին, որ պատրաստ չէ խախտելու Սահմանադրությունն ու իր արժանապատվությունը, որ օրինագիծը մնալու է թղթի վրա, որ բանակը երբեք ձեռք չի բարձրացնելու սեփական ժողովրդի վրա: Վերջապես, զավակը ծնողի վրա ձեռք չի բարձրացնի:

Այս վարչախմբին երբեք չի հաջողվի բանակը ժողովրդի դեմ հանել: Այստեղ անհեթեթություն կա. ինչո՞ւ են առհասարակ ուզում նման օրենք ընդունել: Եթե ուզում ենք գոյատևել այս տարածաշրջանում, ապա պարտավոր ենք պահպանել բանակ-ժողովուրդ միաձույլ կառուցվածքը»,- նշեց «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամը:

Անդրադառնալով ԱԺ առաջիկա ընտրություններին` Ժիրայր Սեֆիլյանը նկատեց, որ պետք է արհամարհել այս իշխանությունների նախաձեռնած, «բռնատիրոջ կողմից վերահսկվող» ցանկացած խաղ և հրաժարվել այդ խաղին մասնակցելուց:

«Միաժամանակ, մեր քայլը` չմասնակցել ընտրություններին, բոյկոտի դասական ձև չէ: Մեր խնդիրը մեր ժողովրդին ու երկիրը այս վիճակից դուրս բերելն է: Դրա համար էլ պարտավոր ենք նոր դաշտ ստեղծել և զարգանալ հենց այդ դաշտում»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում