ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՄԱԿ-ը դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները՝ սիրիական ճգնաժամի լուծման համար:
«Նրանք փոխանակել են կարծիքներ Սիրիայում կատարվող իրադարձությունների շուրջ: Գլխավոր քարտուղարն ընդգծել է արյունահեղության և բռնության շուտափույթ դադարեցման անհրաժեշտության մասին»,- ասվում է Twitter սոցիալական կայքի միկրոբլոգում հրապարակված փաստաթղթում: