Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Դատաքննությունը կսկսվի, Թամամյանը ինչ պետք է կասի

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երկար քննարկումներից հետո վերջապես որոշվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի գործով հաջորդ դատական նիստի օրը և ժամը: Նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալ Վահան Խանզադյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը: Վերջինս իր պաշտպանյալի իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար գործի նյութերին ծանոթանալու նպատակով խնդրեց դատարանին իրեն տրամադարել 10 աշխատանքային օր, ինչի հետ համաձայնեցին թե՛ ամբաստանյալներն ու նրանց ներկայացուցիչները, թե՛ մեղադրող դատախազը:

Դատական այս աղմկահարույց գործով այսօր դատարանում էին ամբաստանյալներ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վահան Խանզադյանը:

Դատավորը նիստը սկսելուց հետո հայտնեց, որ պաշտպան ունենալու միջնորդություն է ներկայացրել ամբաստանյալ Վահան Խանզադյանը, որի համար պաշտպան է նշանակվել հանրային պաշտպանի գրասենյակից Ռուզաննա Սիրեկանյանը: Նշենք, որ ամբաստանյալ Թամամյանին ներկայացնում են պաշտպաններ Վաղինակ Գևորգյանը և Արտավազդ Փարսադանյանը, իսկ ամբաստանյալ Արմեն Պողոսյանին` պաշտպան Արայիկ Ալվանդյանը:

Այսօրվա նիստում դատական նիստը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը ստուգեց ամբաստանյալների ինքնությունը, այնուհետ ծանոթացավ նրանց ունեցած պարգևատրումներին: Պարգևատրումներ ուներ միայն Հովհաննես Թամամյանը` հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալ և Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե հուշամեդալ:
Դատավորը ամբաստանյալներին ներկայացրեց իրենց հիմնական իրավունքներն ու պարտականությունները, որից հետո մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը ընթերցեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի մակագրությամբ գրությունը ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետին, որում մասնավորապես նշվում էր, որ փաստաթղթերի ոչնչացման ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված խախտումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետին հանձնարարվել է այսուհետ խիստ հսկողություն սահմանել ոստիկանության ստորաբաժանումների գաղտնիության ապահովման վիճակի և ոչ գաղտնի փաստաթղթերի գործառույթներով աշխատանքներ իրականացնող հանձնաժողովների գործունեության նկատմամբ: Գլխավոր դատախազը դատարանին ներկայացրեց նաև ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության առաջին վարչության պետ Ծառուկյանի գրությունը՝ հասցեագրված ՀՀ ՀՔԾ պետին: Ներկայացված փաստաթղթերը դատարանը կցեց քրեական գործի նյութերին և դարձրեց դատական հետազոտության առարկա:

Գործով հաջորդ նիստը նշանակվեց մարտի 6-ին, ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ ամբաստանյալների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով այսօր առաջին նիստն էր:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ և Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաև Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ և Արթուր Մարտիրոսյան եղբայրների կողմից հիշյալ առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու համար քրեական պատասխանատվությունից զերծ պահելու դիտավորությամբ Հ. Թամամյանը, տեղեկացված լինելով, թե ովքեր են կատարել հանցագործությունը, ինչպես նաև իմանալով, թե որտեղ են թաքցված հանցագործության գործիք հանդիսացող զենքերը, ձեռնպահ է մնացել տեղեկությունները ստուգելու և հանցագործության գործիք հանդիսացող զենքերը հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները կազմակերպելուց: ՀՀ ոստիկանությունում գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ հրահանգի 172-րդ կետի պահանջի խախտմամբ՝ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հ. Թամամյանը ոչնչացրել է չբացահայտված հանցագործության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում վերահսկման դրված և 2009 թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ և Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաև Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ և Արթուր Մարտիրոսյան եղբայրների առնչությունը հաստատող տեղեկություններ պարունակող հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ամփոփագիրը:

Բացի դրանից` նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է նաև, որ Հ. Թամամյանը կազմակերպել ու փաստացի ղեկավարել է 2010 թ. մայիսի 12-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում Ա. Ահարոնյանին և Պ. Գրիգորյանին հրազենային ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու և Խ. Մկրտչյանին սպանելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության բացահայտման ուղղությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի և քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական գործողությունները:

Մասնավորապես` Վ. Բաղդասարյանին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու և վերջինիս մեղավորությունը հիմնավորող ապացույցները նախաքննական մարմնին խեղաթյուրված ներկայացնելու նպատակով Հ. Թամամյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. այն է` թաքցրել է իրեն հայտնի դարձած վերոհիշյալ հանցագործության կատարմանը Վ. Բաղդասարյանի մասնակցությունը և միջոցներ չի ձեռնարկել Խ. Մկրտչյանի սպանության դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Թամամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Վ. Խանզադյանին և Ա. Պողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Հովհաննես Թամամյանը անազատության մեջ է մարտի 24-ից և ներկայումս գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում:

Թամամյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանը, չնայած լրագրողների համառ հարցերին, այսօրվա դատական նիստի ավարտին թեև խոսեց երկար, սակայն ստացվեց այնպես, որ արդյունքում ոչինչ էլ չասաց: Միայն անընդհատ խնդրում էր լրագրողներին հրապարակումներում հնարավորինս անաչառ լինել և խոստանում էր գործի վերաբերյալ բոլոր մանրամասները ներկայացնել դատաքննության ընթացքում: «Այս պահին ոչինչ չեմ ասելու, հանձնարարությունն այդպիսին է, դատաքննությունը կսկսվի, Թամամյանը ինչ պետք է կասի»,- նշեց պաշտպանը` հավելելով, որ գործով դատարանում ցուցմունք կտան շուրջ 10 վկաներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում