Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող Բահրեյնի անվտանգության ուժերը հակակառավարական ցույցերի ընթացքում ձերբակալել են ավելի քան 100 ցուցարարի: Այս մասին հաղորդում է Press TV-ն:
Ակտիվիստներն այսօր ասել են, որ Բահրեյնի իշխանությունը փետրվարի 14-ին և 15-ին ձերբակալել է առնվազն 100 խաղաղ ցուցարարի: Հաղորդվում է, որ ձերբակալվածների մեջ կան կանայք և վիրավորներ:
Մանամայում բռնի կերպով ճնշվում են բոլոր ցույցերը, որոնց նպատակը Բահրեյնի միապետության անկումն է, և երկրում հեղափոխություն իրականացնելը:









































