«Փյունիկ»-ը փետրվարի 16-ին Երևան – Լառնակա չվերթով կմեկնի Կիպրոս` 2012թ. իր առաջին արտասահմանյան նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքն անցկացնելու նպատակով: Թիմի կազմում ընդգրկվել են 25 ֆուտբոլիստներ: Թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հրապարակեց Կիպրոս մեկնող խաղացողների ցուցակը.
Դարպասապահներ` Արսեն Պետրոսյան, Ալբերտ Օհանյան, Գոռ Մանուկյան, Սամվել Հունանյան
Պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան, Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Արման Հովհաննիսյան, Գրիգոր Հովհաննիսյան, Վասպուրակ Մինասյան, Արտակ Եդիգարյան
Կիսապաշտպաններ` Դավիթ Մանոյան, Արթուր Յուսպաշյան, Արման Մելքոնյան, Էդգար Հարությունյան, Կամո Հովհաննիսյան, Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան, Դավիթ Մինասյան, Ղուկաս Պողոսյան, Գագիկ Պողոսյան, Արթուր Եդիգարյան
Հարձակվողներ` Վիուլեն Այվազյան, Հովհաննես Հովհաննիսյան, Վարդան Բակալյան