Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Բաթումում սկսել են ապամոնտաժել Հայրենական պատերազմի մասնակիցների հիշատակին նվիրված «Փառքի կոթողը»: Այս մասին հայտնել է տեղի 25-րդ հեռուստաալիքը:
Հուշարձանի տեղում կառուցվելու է ճոպանուղու կայան: Ավելի վաղ նշվում էր, թե հուշարձանը տեղափոխելու են քաղաքից հեռու: Հուշարձանի ապամոնտաժմանը դեմ են հանդես եկել ընդդիմադիր «Լեյբորիստական» ու «Ազատ Վրաստան» կուսակցությունները:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ էլ ապամոնտաժվել էր Քութայիսում գտնվող և Հայրենական պատերազմի մասնակիցների հիշատակին նվիրված արձանը: Պայթեցման աշխատանքների ժամանակ զոհվել էր մեկ կին և երեխա:








































